ԵՊՀՔ հեռակա ընդունելություն

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ դիմորդ,Մեկնարկել է #Երևանի_պետական_հումանիտար_քոլեջի 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի https://dimord.emis.am/ կայքում:Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի 07-11-2024թ-ից մինչև 25-11-2024թ՝ ժամը 18։00
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈրակավորումը՝ նախադպրոցական կրթության դաստիարակ
ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ3 տարի միջնակարգ կրթության հիմքովՈրակավորումը ՝ բանկային գործի մասնագետ
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ՝ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԽՈՐԱՑՎԱԾ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ4 տարի միջնակարգ կրթության հիմքովՈրակավորումը՝ զբոսաշրջային ծառայությունների սպասարկման մենեջեր:
Եթե դուք աշխատում եք կամ այլ զբաղվածություն ունեք և ցանկանում եք մասնագիտական կրթություն ստանալ, ապա ԵՊՀՔ-ն ձեր լավագույն ընտրությունն է:
https://dimord.emis.am/ հարթակում դիմումների լրացման համար անհրաժեշտ են լինելու հետևյալ փաստաթղթերը
Լուսանկար (3-4 չափի)
անձը հաստատող փաստաթուղթ
12-րդ դասարանի ավարտական վկայական
դիմում հայտ ներկայացրած քոլեջի հաշվեհամարին
900018003229
փոխանցված գումարի անդորրագրի պատճեն:Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝(010) 23-99-91(095) 05-20-33(055) 05-20-37երկ.-ուրբ. 9:00-16:00



Մեկնարկել է #Երևանի_պետական_հումանիտար_քոլեջի 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի https://dimord.emis.am/ կայքում:
Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի 07-11-2024թ-ից մինչև 25-11-2024թ՝ ժամը 18։00

Որակավորումը՝ նախադպրոցական կրթության դաստիարակ

3 տարի միջնակարգ կրթության հիմքով
Որակավորումը ՝ բանկային գործի մասնագետ

4 տարի միջնակարգ կրթության հիմքով
Որակավորումը՝ զբոսաշրջային ծառայությունների սպասարկման մենեջեր:








Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝
(010) 23-99-91
(095) 05-20-33
(055) 05-20-37
երկ.-ուրբ. 9:00-16:00
Այս տեսահոլովակը կարող եք դիտել նաև ՀՀ <<Կենտրոն>> հեռուստաալիքի եթերով: Տեսահոլովակի նկարահանման համար խորին շնորհակալություն ենք հայտնում <<Գործարար Հայաստան>> հաղորդաշարի ստեղծագործական խմբին:
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱԼԼԵ ՔԱՂԱՔԻ ԷԼԻԶԱԲԵԹ ԳԻՄՆԱԶԻԱՅՈՒՄ














Քոլեջի ուսանողները Հալլե քաղաքի բազմաթիվ պատմամշակութային ,կրթական և քաղաքային հաստատություններում անցնելով ակտիվ պրակտիկա՝ զարգացնում են գերմաներենի իմացությունը։
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱԼԼԵ ՔԱՂԱՔԻ ԷԼԻԶԱԲԵԹ ԳԻՄՆԱԶԻԱՅՈՒՄ







2024-2025 ուստարվա սկզբին Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները կրկին հնարավորություն ունեցան մասնակցելու փոխանակման ծրագրին Հալլե քաղաքի Էլիզաբեթ գիմնազիայում։ Ուսանողների փոխանակման այս ծրագիրը արդեն մի քանի տարի է իրականացվում է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ երկրամասի կրթության նախարարության և Էլիզաբեթ գիմնազիայի հովանավորությամբ։ Փոխանակման ծրագրի շրջանակներում գերմանացի ուսանողները Հայաստանում ծանոթանում են հայկական սովորույթներին, ավանդույթներին, այցելում են հուշարձաններ, եկեղեցիներ և մշակութային բազմազան վայրեր,իսկ հայ ուսանողները հնարավորություն են ունենում Հալլե քաղաքի կարևորագույն հաստատություններում անցկացնել ակտիվ պրակտիկա,զարգացնելով լեզվական հմտությունները և մասնագիտական կարողությունները, ծանոթանալ երկրին, մարդկանց, գերմանական արվեստի և մշակույթին, սովորույթներին և ավանդույթներին։Փոխանակման ծրագիրը արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար ջանք ու եռանդ չեն խնայում Էլիզաբեթ գիմնազիայի տնօրենությունը և ծրագրի կազմակերպիչները։
ԵՊՀՔ ընդունելություն
ԵՊՀՔ-ում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ «Զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» բաժնի:Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում։


Շառլ Ազնավուրի 100 ամյակը








Ու Շառլը դարձավ ԴԱՐԻ ԵՐԳԻՉԸ։
ԴԱՐԻ ԵՐԳԻՉԸ` իր մեծ տաղանդով, երաժշտական նուրբ ճաշակով, նպատակասլացությամբ, համբերատարությամբ, մարդկանց նկատմամբ գերմարդկային վերաբերմունքով, բեմի նկատմամբ` մեծ նվիրումով։ Իսկ եթե անկեղծ` Շառլը Շառլ դարձավ իր ՄԱՐԴ ՏԵՍԱԿՈՎ` ՀԱՅ ՄԱՐԴ։
Նրա մեծարումը ամեն օր է, ամեն ժամ, բայց նրա 100֊ը ուրիշ շուքով է մեծարման արժանի։ Ինչն էլ մենք արեցինք։
Մայիսի 7֊ին ԵՊՀՔ ֊ի շնորհաշատ ուսանողները իրենց դասախոսների` Լ. Աչոյանի, Հ. Երեմյանի, Ա. Արևշատյանի ուղղորդմամբ ներկայացրին Շառլի կյանքը` կենսագրությամբ, բանաստեղծություններով ու երգերով` ևս մեկ անգամ փաստելով Ազնավուրի համաշխարհային մեծությունը։
Մենք այս օրը էլի ու էլի ազնավուրացվեցինք…
Դու անմահ ես, Շա’ռլ։ Դու կապրես հավերժ, քանի որ մեր սրտերում ընդմիշտ կապրեն քո գեղեցիկ երգերը:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ և ԳՐՔԻ ՏՈՆԻՆ


















Երևանի պետական հումանիտար քոլեջում փետրվարի 19-ին, ինչպես ամեն տարի տոն էր՝ նշվում էր Հովհաննես Թումանյանի տարեդարձը և միևնույն ժամանակ գրքի տոնը։ Փոխտնօրեն Ա.Հարությունյանը Ուս. Խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում, որտեղ ելույթ ունեցան քոլեջի տաղանդաշատ ուսանողները։
Այս կապակցությամբ քոլեջը հյուրընկալել էր Հայ-Ռուսական և Եվրասիական համալսարանի ՈւԽ անձնակազմին:
Միջոցառման ընթացքում ուսանողները մի շարք գրքեր նվիրեցին մեր գրադարանին՝ դարձնելով այն էլ ավելի հարուստ, բազմաբովանդակ ու հետաքրքիր։ Անդրադարձ կատարվեց նաև հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-րդ տարելիցին և ուսանողները հանդես եկան փոքրիկ բեմադրությամբ՝ Սևակի և Սուլամիթայի սիրո մասին։ Հնչեցին Սևակի և Թումանյանի մի շարք հրաշալի ստեղծագործություններ, երգեր։ Միջոցառումը եզրափակվեց Թումանյանի «Ոսկու կարասը» հեքիաթի բեմադրությամբ։