ԵՊՀՔ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ
Սիրելի՛ այցելու, սիրով ողջունում ենք քեզ մեր կայքում։ Այստեղ դու կգտնես մեր քոլեջի մասին ամբողջական տեղեկություն։
Մեր պատմությունը – Երևանի պետական հումանիտար քոլեջ
ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ, ԸՆՏՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ… Երևանի պետական հումանիտար քոլեջ
✦ կրթօջախ, որի ստեղծման արմատները հասնում են 1881 թվականին ✦

1881 թվական. Ցարական արքունիքի նախաձեռնությամբ Երևանում բացվեց ուսուցչական սեմինարիա, որը պիտի իրականացներ ռուսական մշակույթի հանրայնացումն ապահովող մտավորականների պատրաստումը: Հետագայում՝ Խորհրդային Հայաստանի տարիներին, այն շարունակվեց որպես Ռուսական մանկավարժական ուսումնարան, իսկ 1991-ից անկախ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտին կից «Ինտերլինգվա» քոլեջի և Օստրովսկու անվան ռուսական մանկավարժական ուսումնարանի լուծարումով ձևավորվեց նոր կրթօջախ՝ Երևանի պետական հումանիտար քոլեջ անվամբ:

Իբրև նորագույն ժամանակների ծնունդ՝ Քոլեջին իրավունք տրվեց հիմք դնել մի շարք արդիական մասնագիտությունների, իսկ նրա մշակած ուսումնական պլաններն ու ծրագրերը ներդրվեցին հանրապետության տարբեր քոլեջներում: Քոլեջն ունի հզոր ներուժ և ակտիվորեն է մասնակցում հանրապետությունում տարբեր ոլորտների և, հատկապես, օտար լեզուների դասավանդման քաղաքականության ձևավորմանը:

✧ Այդ ներուժը հետևանքն է այն բազմաթիվ համագործակցությունների, որոնց թիվն անընդհատ ավելանում է ու քոլեջին տանում կատարելագործման մեկ այլ փուլ:

✧ Ըստ օտար լեզուների դասավանդման՝ ամեն ուսումնական տարի ձեռք է բերվում Ռուսաստանում, Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում հրատարակված ժամանակակից ինտերակտիվ մեթոդներով կազմված դասագրքեր, որոնք, ի թիվս գեղարվեստական գրականության, հագեցնում են քոլեջի գրադարանը:

Դուալ կրթություն 2017-ից

2017-ից քոլեջում ներդրված դուալ կրթության պիլոտային ծրագիրը մեծապես նպաստեց նրան, որ քոլեջականները հնարավորություն ունենան ուսումնական պրակտիկա անցնել Գերմանիայում, խորացնեն տարբեր կառույցների հետ գործընկերային հարաբերությունները, մասնակցեն մեր երկրում անցկացվող գրեթե բոլոր հանրապետական և միջազգային միջոցառումներին:

Քոլեջում ավանդույթի ուժ են ստացել գիտամանկավարժական սեմինարները, դասախոսների վերապատրաստման ամենամյա ծրագրերը, մասնագետի՝ դրսում ձեռքբերված փորձը քոլեջի գործընկերներին փոխանցելը, դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառումը, արտալսարանային և լսարանային մշակութային միջոցառումների կազմակերպումը, ուսումնական պրակտիկան հանրապետության տարբեր գերատեսչություններում ու նախարարություններում անցկացնելը…

Միջազգային նոր հորիզոններ

Սանկտ Պետերբուրգ

Վերջին երկու-երեք տարիների կարևոր ձեռքբերումներից հատկապես նշանակալի է «Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության և հյուրանոցային գործի քոլեջի» հետ ստորագրված համագործակցության պայմանագիրը:

«Քոլեջը ուսանողի աչքերով» եռրոպեանոց տեսահոլովակների մրցույթում Հումանիտար քոլեջի հոլովակները (անգլերեն) արժանացան լավագույն մրցանակների:

Փոխայցելություն

Քոլեջի հյուրն էր Սանկտ Պետերբուրգի քոլեջի պատվիրակությունը: Նրանք այցելեցին Փառքի սրահ, հանդիպեցին դասախոսների հետ, հիացան «Կերպարվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտության ուսանողների աշխատանքներով:

Սանկտ Պետերբուրգի քոլեջի տնօրենի անունից գովասանագրեր հանձնվեցին Հայրենական մեծ պատերազմին նվիրված էսսեների մրցույթում հաղթած ուսանողներին:

Քեմբրիջի համալսարանի հրատարակչատան LINGUASKILL

Երևանի պետական հումանիտար քոլեջի և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի հրատարակչատան գնահատման կենտրոնի LINGUASKILL թեստավորման LU MA գրուպ ընկերության միջև կնքված պայմանագիրը: Ծրագիրը կազմել է ԵՊՀՔ-ի Անգլերենի ամբիոնի վարիչը, հաստատվել ԿԳՄՍ նախարարությունում: Այս պահին արդեն 10 քոլեջական հաջողությամբ հանձնել են բուն Լինգվասքիլ քննությունը և ստացել բարձր նիշեր:

Մասնագիտություններն այսօր

  • Նախադպրոցական մանկավարժություն
  • Ժողովրդական արհեստներ
  • Բանկային գործ, ապահովագրություն
  • Զբոսաշրջություն և սպասարկման կազմակերպում (խորացված լեզուներով)
  • Գործավարություն, արխիվավարություն (խորացված լեզուներով)

Այս մասնագիտությունները հնարավորություն են տալիս ուսանողին քոլեջն ավարտելուց հետո ներգրավվել աշխատաշուկայում, ուսումնական պրակտիկայի ընթացքում արդեն անցնել աշխատանքի, նաև բարձր առաջադիմություն ունենալու դեպքում կրթությունը երկրորդ կուրսից առանց քննության շարունակել հանրապետության գրեթե բոլոր բուհերում:


🧠Մտակերտում
🏛️Մարմնակերտում
❤️Հոգեկերտում
✻ պատմության էջ ✻