Սիրելի՛ այցելու, սիրով ողջունում ենք քեզ մեր կայքում։ Այստեղ դու կգտնես հետաքրքիր տեղեկություններ մեր քոլեջի մասին, կծանոթանաս մեր բաժիններին , միջոցառումներին և քոլեջի նորություններին։
Դե ինչ, դու պատրա՞ստ ես։
ՓՈՐՁ
Երևանի պետական հումանիտար քոլեջի պատմությունը սկիզբ է առել նախորդ դարի վերջին քառորդում և եկել հասել է 21-րդ դար։ Ուսումնական հաստատությունը ապրել է 140 տարվա մի կյանք, ունեցել է բազում շրջանավարտներ, ովքեր դարձել են աշխատաշուկայի մրցունակ մասնագետներ։
Քոլեջի մշակած մի շարք ուսումնական պլաններ և բազմաթիվ առարկաների ծրագրեր ներդրվել են հանրապետության այլևայլ քոլեջներում։ Քոլեջն այս տարիների ընթացքում ստեղծել է հզոր գրադարանային ֆոնդ. Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի տարբեր հրատարակչություններից գնել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներով կազմված բազմաթիվ դասագրքեր
Սովորած ուսանողներ
Համալսարան ավարտողների թիվը
Աշխատող ուսանողների թիվը
Քեմբրիջի կողմից անգլերեն լեզվի ատեստացիա անցած ուսանողների քանակը
2023-24 թվականներին մի շարք ուսանողներ արժանացան Քեմբրիջի համալսարանի կողմից անգլերեն լեզվի որակավորման սերտեֆիկատների։
Զբոսաշրջային ծառայությունների սպասարկման մենեջերը ծառայությունների սպասարկման ղեկավարի, կազմակերպչի, զբոսաշրջային արդյունքի իրացման ղեկավարի, կազմակերպչի և հյուրանոցային ծառայությունների կազմակերպչի գործառույթներ է իրականանացնում՝ մասնագիտացված օտար լեզվի ունակությամբ:
«Գործավարների միջազգային ակումբը» տալիս է ժամանակակից գործավարի հետևյալ սահմանումը. «Ժամանակակից գործավարը ղեկավարի նախաձեռնող և ողջամիտ օգնականն է, ով տիրապետում է այն բոլոր մասնագիտական հմտություններին, որոնք անհրաժեշտ են գրասենյակում աշխատելու համար:
Բանկային գործի մասնագետն իրականացնում է հաշիվների վրա գործառնություններ՝ ներառյալ դրանց բացումն ու փակումը, վճարումների մշակում և պլաստիկ քարտերի հետ աշխատանք: Այս աշխատանքը պահանջում է ուշադրություն և թղթաբանություն կառավարելու կարողություն: Վարկի համար դիմելիս մասնագետը պետք է ստուգի հաճախորդի փաստաթղթերը և հաշվարկի տոկոսադրույքը:
Նախադպրոցական կրթության դաստիարակը պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան։
Արխիվավքարությունը մասնագիտություն է փաստաթղթերի արխիվացման մասին։ Դրա շնորհիվ մարդիկ հնարավֆորություն են ունենում, երկարատև պահպանել իրենց փաստաթղթերը։ Արդի ժամանակներում այն կատարվում է էլեկտրոնային տարբերակով։
Նկարիչ-ձևավորողը ստեղծում է նախանկար (էսկիզ) և ըստ նախանկարի՝ կատարում է գծային և գունային վերջնական աշխատանք: Նկարիչ-ձևավորողը աշխատում է գեղանկարի, գրաֆիկայի, խեցեգործության, քանդակի և այլ դեկորատիվ կիրառական և դիզայնի ոլորտում:
Ապահովագրությունը, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցումն է մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտին։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։