ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ

Սիրելի՛ այցելու, սիրով ողջունում ենք քեզ մեր կայքում։ Այստեղ դուք կգտնեք հետաքրքրիր տեղեկություններ մեր քոլեջի մասին, կծանոթանաս մեր բաժիններին , միջոցառումներին և քոլեջի նորություններին։

Դե ինչ դու պատրա՞ստ ես։

386646554_344828724590061_1437756432255758060_n

140+ ՏԱՐՎԱ

ՓՈՐՁ

Մեր քոլեջի պատմությունը

Երևանի պետական հումանիտար քոլեջի պատմությունը սկիզբ է առել նախորդ դարի վերջին քառորդում և եկել հասել է 21-րդ դար։ Ուսումնական հաստատությունը ապրել է 140 տարվա մի կյանք, ունեցել է բազում շրջանավարտներ, ովքեր դարձել են աշխատաշուկայի մրցունակ մասնագետներ։

Քոլեջի մշակած մի շարք ուսումնական պլաններ և բազմաթիվ առարկաների ծրագրեր ներդրվել են հանրապետության այլևայլ քոլեջներում։ Քոլեջն այս տարիների ընթացքում ստեղծել է հզոր գրադարանային ‎ֆոնդ. Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի տարբեր հրատարակչություններից գնել ենք ուսուցման ժամանակակից մեթոդներով կազմված բազմաթիվ դասագրքեր

Համագործակցություններ

15K

Սովորած ուսանողներ

100+

Համալսարան ավարտողների թիվը

500+

Աշխատող ուսանողների թիվը

10K

Քեմբրիջի կողմից անգլերեն լեզվի ատեստացիա անցած ուսանողների քանակը

Ուսանողների ձեռքբերումները

2023-24 թվականներին մի շարք ուսանողներ արժանացան Քեմբրիջի համալսարանի կողմից անգլերեն լեզվի որակավորման սերտեֆիկատների։ 

ՄԵՐ ՆԿԱՐՆԵՐԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Զբոսաշրջային ծառայությունների սպասարկման մենեջերը ծառայությունների սպասարկման ղեկավարի, կազմակերպչի, զբոսաշրջային արդյունքի իրացման ղեկավարի, կազմակերպչի և հյուրանոցային ծառայությունների կազմակերպչի գործառույթներ է իրականանացնում՝ մասնագիտացված օտար լեզվի ունակությամբ:

ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Գործավարների միջազգային ակումբը» տալիս է ժամանակակից գործավարի հետևյալ սահմանումը. «Ժամանակակից գործավարը ղեկավարի նախաձեռնող և ողջամիտ օգնականն է, ով տիրապետում է այն բոլոր մասնագիտական  հմտություններին, որոնք անհրաժեշտ են գրասենյակում աշխատելու համար:

ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ

Բանկային գործի մասնագետն իրականացնում է հաշիվների վրա գործառնություններ՝ ներառյալ դրանց բացումն ու փակումը, վճարումների մշակում և պլաստիկ քարտերի հետ աշխատանք: Այս աշխատանքը պահանջում է ուշադրություն և թղթաբանություն կառավարելու կարողություն: Վարկի համար դիմելիս մասնագետը պետք է ստուգի հաճախորդի փաստաթղթերը և հաշվարկի տոկոսադրույքը:

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Նախադպրոցական կրթության դաստիարակը  պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան։

ԱՐԽԻՎԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվավքարությունը մասնագիտություն է փաստաթղթերի արխիվացման մասին։ Դրա շնորհիվ մարդիկ հնարավֆորություն են ունենում, երկարատև պահպանել իրենց փաստաթղթերը։ Արդի ժամանակներում այն կատարվում է էլեկտրոնային տարբերակով։ 

ԶԱՐԴԱԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

Նկարիչ-ձևավորողը ստեղծում է նախանկար (էսկիզ) և ըստ նախանկարի՝ կատարում է գծային և գունային վերջնական աշխատանք:  Նկարիչ-ձևավորողը աշխատում է գեղանկարի, գրաֆիկայի, խեցեգործության, քանդակի և այլ դեկորատիվ կիրառական և դիզայնի ոլորտում:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾ

Ապահովագրությունը, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցումն է մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտին։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։