Հայրենաճանաչության ճամփեքով….

Հունիսի 4-ին ԵՊՀՔ-ի դասախոսներ Քրիստինե Սիմոնյանը, Թեհմինե Կարախանյանը և Նազիկ Սարոյանը 111/1, 111/2 և 111/4 խմբերի ուսանողների համար կազմակերպեցին էքսկուրսիա Երևան-Սևանավանք-Պարզ լիճ-Գոշավանք-Հաղարծին-Երևան երթուղիով: էքսկուրսիայի նպատակն էր բնաճանաչությունը. ճանաչել և պահպանել բնությունը նշանակում է ճանաչել և պաշտպանել հայրենիքը: Ուսանողները հասկացան, որ բնությունը միակ գիրքն է, որի յուրաքանչյուր էջ լի է խորը բովանդակությամբ:
Բնությունը մարդուն օժտել է բանականությամբ, որպեսզի նա փորձի ողջ կյանքի ընթացքում կռահել բնության կողմից առաջարկած հանելուկները…