Հերմինե Հովհաննիսյան

Հերմինե Վարագի Հովհաննիսյան

Հերմինե Վարագի Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ 1982 թվականին ավարտել է Երևանի թիվ 46 միջնակարգ դպրոցը։ 1983-1988 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանում (ԵՊՀ)՝ մեխանիկամաթեմատիկական բաժնում` ստացել մաթեմատիկոսի որակավորում։

1988-1994 թվականներին աշխատել է թիվ 179 միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի։

1994-2020 թվականներին աշխատել է Սերո Խանզադյանի անվան ավագ դպրոց որպես ուսումնական գծով փոխտնօրեն։

2021 թվականից առայսօր աշխատում է Երևանի պետական հումանիտար քոլեջում (ԵՊՀՔ) որպես ուսումնական մասի փոխտնօրեն։