Դիմորդը կրթության կառավարման տեղեկատվական կայքում՝ dimord.am կայք էջում, էլեկտրոնայի եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է հետևյալը․
- անձնական տվյալներ(անուն,ազգանուն,հայրանուն,ծննդյան օր,ամիս,տարեթիվ,էլ․հասցե,հեռախոսահամար)
- հանրային ծառայության համարանիշ(սոց․քարտ)
- լուսանկար
- կրթուրյան մասին փաստաթղթի(դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը(անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար կամ զինվորական գրքույկ կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող վկայական կամ փախստականի վկայական)
- ըստ անհրաժեշտության՝ զորակոչային տարիքի կցագրման վկայականի պատճենը
- դիմումի հայտ ներկայացրած քոլեջի հաշվեհամարին՝ 90018003229 փոխանցած գումարի անդորրագրի պատճենը