Երևանի պետական հումանիտար քոլեջ
Մեր Մասին
Այսօր ճիշտ ընտրիր մասնագիտությունդ, որպեսզի վաղը չմտածես այն փոխելու մասին ՈՒսուցում հինգ լեզուների հիմքով առկա և հեռակա համակարգում Կարճ ժամկետներում մասնագետի պատրաստում Մատչելի ուսուցում միջին և ցածր ֆինանսական զամբյուղ ունեցող ընտանիքների համար Հուսալի մասնագիտություններ աշխատանքային շուկայի համար Շահեկան կրթություն հասարակության մեջ լիարժեքորեն ինտեգրվելու համար
Վերջին գրառումներ
ԼԵԶՈՒՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ Վ.ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին ԵՊՀՔ-ի 531 խմբի ուսանողները ներքին որակի պատասխանատու Գոհար Հարությունյանի և կարիերայի կենտրոնի պատասխանատու Մերի Գևորգյանի ուղեկցությամբ այցելեցին Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, որտեղ տեղի ունեցավ միջոցառում նվիրված Լեզուների միջազգային օրվան: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր և ուսանողներ, նաև ավագ դպրոցների աշակերտներ, ովքեր ծանոթացան համալսարանի ներկայացված բաժիններին, շրջեցին բացօթյա […]
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Արդեն 5-րդ օրն է, ինչ ճանաչողական այցով Երևանի պետական հումանիտար քոլեջում է Գերմանիայից ժամանած ուսանողական պատվիրակությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Խմբի համար <<Կերպարվեստ և ժողովրադական արհեստներ>> բաժնի ավագ դասախոս Դիանա Մելիքջանյանը անցկացրեց վարպետության դաս: Դ. Մելիքջանյանին աջակցեցին նույն բաժնի շնորհաշատ ուսանղուհիներ Դեմիրճյան Մանեն, […]
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ԵՊՀՔ
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ԵՊՀՔ Գերմանիայից ժամանած ուսանողական խումբը ներկայացնում էր Շտուտգարտի քոլեջներից մեկը: Քոլեջում ուսուցանում են խուլ-համրերի լեզուն և սոցիալական աշխատանքի հմտություններ: Ըստ իրենց՝ ցանկացել են կապ հաստատել Երևանի պետական հումանիտար քոլեջի հետ: Նրանց հատկապես հետաքրքրում էին ժողովրդական արհեստները՝ գորգագործություն և կարպետագործություն, և գեղանկարչությունը: Խումբը ցանկություն հայտնեց համատեղ աշխատանք անել գորգ […]
631ԽՄԲԵՐԻ ԵՐԹՈՒՂԻՆ ԵՐԵՎԱՆ-ԼՈՌԻ ԲԵՐԴ-ՕՁՈՒՆ-ՀԱՂՊԱՏ
Մայիսի 18-ին կայացավ ԵՊՀՔ 630 խմբերի պլանային երթուղին դեպի Լոռու մարզ` Երևան-Լոռի բերդ-Օձունի տաճար-Հաղպատի վանք: Ուսանողներն ուսումնասիրեցին և ներկայացրին երթուղում ներառված օբյեկտները, Տաշիր-Ձորագետի թագավորության պատմությունը, թումանյանական ասմունք ու երգեր, ազգային պարեր: Հետադարձ ճանապարհին ավտոբուսում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ: Օձունի տաճարում մեզ հյուրընկալեց Տեր Վրթանեսը, ներկայացրեց տաճարի պատմությունը, աղոթք հնչեցրինք առ Աստված […]
ԵՊՀՔ-ի` Գերմանիայի Դաշնությունում փոխանակման ծրագրի մասնակից ուսանողական խմբի և այցելությունը համակարգողներ, քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Անահիտ Հակոբյանի ու գերմաներենի դասախոս Ջոուլիետա Միսկարյանի հետաքրքիր ու բովանդակալից հանդիպումները լրացնում են մեկը մյուսին: Ներկայացնում ենք հերթական մեկնաբանությունը լուսանկարներով` թե աշխատանքային, թե ժամանցային… […]
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ…
Մայիսի 17-ին ԵՊՀՔ-ի փոխանակման ծրագրի մասնակից ուսանողական խումբը և համակարգողներ Անահիտ Հակոբյանը և Ջուլիետա Միսկարյանը ներկա եղան Հալլեի Մորիցբուրգ թանգարանում տեղի ունեցող Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Ա-ին նվիրված (1187- 1219) ցուցադրության հանդիսավոր բացմանը:Բացման խոսքով հանդես եկան Մորիցբուրգ թանգարանի տնօրեն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Շարունակվում է փոխանակման ծրագրի շրջանակներում հումանիտար քոլեջի ուսանողների այցը Գերմանիա: Ըստ ծրագրի՝ նախատեսված էր այցելություն Բեռլին: Մասնակիցները Բեռլինում եղան Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը: Ուսանողական խմբին ընդունեց Գերմանիայում Հայաստանի դեսպան պարոն Սմբատյանը: Ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում պարոն դեսպանը հետաքրքրվեց ծրագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումներով, ծրագրի հեռանկարներով և խնդիրներով, նաև պատրաստակամություն հայտնեց նպաստելու […]
ԹԵՄԱՏԻԿ ԵՐԹՈՒՂԻ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
ԵՐԹՈՒՂԻ- Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Թումանյանի արձան – ՀՕԿ-ի երևանյան գրասենյակ, Հանրապետության 32 – Աբովյան փ. 1/1- Աֆրիկյանների տուն – Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի – Թումանյանի թանգարանում գործող «Ռոտոնդա» թատերախմբի «Հսկող աչքը» ներկայացման դիտում: Թումանյանի թանգարանում դուալ ուսուցում անցնող Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները Թանգարանի […]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ 150
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հոբելյանական տոնակատարությունների շրջանակներում Երևանի պետական հումանիտար քոլեջը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ թե կրթօջախում, թե կրթօջախից դուրս: Մայիսի 3-ին Թումանյան 150-ի և «Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակներում քոլեջի ուսանողները Հովհաննես Թումանյանի թանգարանում կազմակերպել էին «Թումանյանը և մենք» խորագրով մշակութային միջոցառումը: Շնորհակալություն թանգարանին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին: Միջոցառումը նախաձեռնել էր […]
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԲԱՑ ԴԱՍ՝ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ապրիլի 30-ին ԵՊՀՔ-ի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Գայանե Խեմչյանի կազմակերպած գործնական դասի շրջանակներում 631-2 խմբի ուսանողներն ու Մարտիրոս Սարյանի թանգարանում դուալ ուսուցում անցնող 641-1 խմբի ուսանողներն անցկցրին ցուցանմուշների դիտում և շրջայց թանգարանում /ռուսերենով/՝ ներկայացնելով Մ. Սարյանի արվեստը, նրա գաղափարների ու գույների մեծ աշխարհը: Հուսով ենք՝ նման նախաձեռնությունները շարունակական կլինեն, քանզի […]
