Ուսումնական ծրագրեր

ԵՊՀՔ-ն իրականացնում է միջին մասնագիտական 7 կրթական ծրագիր, «Գործավարություն`օտար լեզվի խորացված իմացությամբ», «Արխիվավարություն` օտար լեզվի խորացված իմացությամբ», «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում` օտար լեզուների խորացված իմացությամբ», «Նախադպրոցական կրթություն», «Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ», «Բանկային գործ» և «Ապահովագրական գործ», որոնք կազմվել և վերամշակվել են պետական կրթական չափորոշիչների համապատասխան:

Քոլեջում գործում է  մոդուլային համակարգ, ինչի ներդրումը զգալիորեն բարելավվել է ուսանողներին առաջարկվող կրթական ծրագրերի կառուցվածքը և աշխատածավալը` իրատեսական նախադրյալներ ստեղծելով ինքնուրույն ուսումնական աշխատանքի հնարավորությունները մեծացնելու, ուսումնական ծրագրերը լավագույնս յուրացնելու և դրանով սահմանված կրթական արդյունքները ձեռք բերելու համար:

ԵՊՀՔ-ում 2018-2019 ուստարում ներդրվեց դուալ կրթական համակարգը, որը տեսական գիտելիքների և գործնական հմտությունների իրատեսական միաձուլում է: Դուալ կրթական ծրագրի իրականացման ժամանակ գործնական ուսուցումը կազմակերպվում և իրականացվում է աշխատավայրում, իսկ տեսականը՝ ուսումնական հաստատությունում: